Saturday, August 6, 2011

Թուրքիայում դաժանորեն սպանել են ԱՄՆ տեղափոխված ստամբուլահային

News.am. 6-8-2011- Թուրքիայի Բոդրումի շրջանի արձակուրդային ավաններից մեկի առանձնատանը դաժանորեն սպանվել է ԱՄՆ-ում ապրող 74-ամյա Արման Ազաքը։
Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին Արմանը Ազաքը երեկոյան 19։00-ի սահմաններում զանգահարել է ժանդարմերիա եւ հայտնել, որ ինքը դանակով հարձակման է ենթարկվել։ Առանձնատուն մեկնած ժանդարմերիայի ծառայողներն ու շտապօգնության աշխատակիցները տան սրահում հայտնաբերել են 74-ամյա Արմանի արյան մեջ կորած դիակը։
Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ 74-ամյա հայազգին դաժանորեն ծեծի է ենթարկվել մահակով, որի հետեւանքով մի շարք ոսկորներ կոտրվածքներ են ստացել, ինչպես նաեւ դանակահարվել է 30 տեղից։
Ժանդարմերիան պարզել է, որ սպանվածի գրպաններում եւ տանն առկա մեծ քանակությամբ գումարն ու թանկարժեք իրերը չեն անհետացել, ինչը թույլ է տալիս պնդել, որ սպանությունը կարող է այլ դրդապատճառ ունենալ։ Արձակուրդային ավանը հսկող անվտանգության աշխատակիցները եւ ավանի ղեկավարները կանչվել են ժանդարմերիա՝ հարցաքննության։

No comments: