News.am. 8-8-2011- Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն (ANC) կոչ է անում ավստրալահայերին օգոստոսի 9-ին կայանալիք մարդահամարի ժամանակ նշել իրենց հայկական ծագումը: Այդ մասին հաղորդում է ավստրալական Armenia պարբերականը: Կոմիտեն կոչ է անում նաեւ նշել հայերենը որպես «տանը շփման համար օգտագործվող լեզու» եւ հայ առաքելական եկեղեցին` «Դավանանք» բաժնում:
«Դա հատկապես կարեւոր է հայերի էթնիկ եւ մշակութային խմբերի նույնականացման համար, որոնք տարածված են աշխարհի տարբեր երկրներում»,- նշում է պարբերականը:
«Այդ տեղեկատվությունն օգտագործվելու է Ավստրալիայի կառավարության կողմից, եւ հաշվի կառնվեն երկրի հայ համայնքի կարիքները հոգալու համար»,- նշել է ANC-ի գործադիր տնօրեն Վարանտ Մեգերչյանը:

No comments:
Post a Comment