Tert.am. 8-8-2011- Ամերիկյան գիտնականները, հետազոտելով 7610 ծխող մարդու առողջական վիճակը, հայտարարել են, որ եթե մարդը օրվա ընթացքում առաջին գլանակը ծխում է արթնանալուց 30 րոպեի ընթացքում, չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը մեծանում է 2 անգամ, հաղորդում է Meddaily-ն:
Հետազոտության ենթարկված ծխողներից 4776-ի մոտ հայտնաբերվել է թոքերի չարորակ ուռուցք, իսկ 2835-ն առողջ են եղել:
Արթնանալուց մեկ ժամ անց առաջին գլանակը ծխողների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունն էապես ցածր է: Ուստի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, գիտնականներն առաջարկում են առաջին գլանակը ծխել արթնանալուց մեկ-երկու ժամ անց:

No comments:
Post a Comment