Կաթոլիկներն ունեն նոր թեմի առաջնորդ: Արեւիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցում կայացել է գերաշնորհ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գահակալության արարողությունը։
Ինչպես հայտնիէ, կաթոլիկները շուրջ մեկ ու կես տարի թեմի առաջնորդ չունեին, երբ սեփական դիմումի համաձայն հրաժարական էր տվել թեմի նախկին առաջնորդ Վահան Ծայրագույն վարդապետ Օհանյանը։ Գահակալության արարողությունից հետո, Նորանշանակ առաջնորդը դառնում է Կաթողիկե եկեղեցու եւ հայ ժողովրդի նվիրական սպասավորության հովիվ։
Արարողությանը ներկա են եղել Հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոսներ, տարբեր համայնքների առաջնորդներ ու հոգեւորականներ, պետական պաշտոնյաներ։Մինչ գահակալության արարողությունը, եկեղեցումմատուցվեց սուրբ պատարագ, ներկա հոգեւորականներին եւ այլ հյուրերի տեղեկացվեց նորանշանակ առաջնորդի կյանքի եւ գործունեության մասին մանրամասներ։
Այս իրադարձությունը կարեւորվում էր նաեւ նրանով, որ նոր առաջնորդը կոչված է ղեկավարելու նաեւՎրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկե համայնքը։

No comments:
Post a Comment