Saturday, August 13, 2011

Չիտայում ցուցադրվելու է «Լուսնահրեշը» ներկայացումը Հայոց ցեղասպանության մասին

Tert.am. 13-8-2011- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Լուսնային հրեշը» ներկայացման պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 7-8-ին Ռուսաստանի Չիտա քաղաք մարզային դրամատիկ թատրոնում:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, ներկայացման ռեժիսորը Երեւանի Ռուսական դրամատիկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է, ով Չիտայում աշխատում է Անդրբայկալի հայերի միության նախագծի շրջանակներում:

No comments: