Sunday, August 14, 2011

Արցախի երիտասարդ լրագրողների համար ինտեռնետային տեսակոնֆերանսների միջոցով պարբերական մասնագիտական դասախոսություններ

ԾՐԱԳԻՐ
ՆԱԽԱԳԾԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը այս նախագծով Արցախի երիտասարդ լրագրողների համար փորձում է կազմակերպել մասնագիտական վարպետության բարձրացման դասընթացներ` որի ընթացքում Հայաստանի եւ Սփյուռքի առաջատար լրատվամիջոցների ղեկավարները եւ փորձառու լրագրողները տեսակամուրջների միջոցով Երեւանից եւ աշխարհի տարբեր քաղաքներից Արցախի երիտասարդ լրագրողների համար կանցակցնեն դասախոսություններ ու գործնական պարապմունքներ:

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Արցախը որակյալ լրագրողական կադրերի մեծ պակաս ունի: Արցախի լրատվամիջոցնոերում քիչ են որակյալ մասնագետները, ինչն էլ իր հերթին անդրադառնում է Արցախի վերաբերյալ որակյալ լրատվության արտահսքի, ինչպես նաեւ Արցախի հանրապետությունը պատշաճ կերպով համաշխարհային հանրությանը ներկայացնելու գործընթացի վրա:
Հատուկենտ որակյալ մասնագետները լքում են Արցախը ավելի լավ աշխատանքային պայմաններ գտնելու ակնկալիքով, իսկ երիտասարդ լրագողների մասնագիտական որակավորուները եւ փորձի պակասը հնարավորություն չեն տալիս վերջիններիս թղթակցել անգամ Երեւանյան լրատվամիջոցներին:

2010 թ. հոկտեմբերին Ստեփանակերտում կայացած Լրատվամիջոցների համահայկական 5-րդ համաժողովի ընթացքում եւվս բազմիցս շեշտվեց այն հանգամանքը, որ Արցախից եկող լրատվական հոսքարը խիստ անբավարար են, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում Արցախի հանրապետության վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածության եւ ի վերջո Արցախի միջազգային ճանաչման վրա:


ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արցախի երիտասարդ լրագրողների համար հեռավար տեսակոնֆերանսների միջոցով պարբերական մասնագիտական դասախոսություններ կազմակերպելու ծրագիրը կաող է լուծել հետեւյալ խնդիրները.

1.էապես բարձրացնել Արցախի երիտասարդ լրագրողների (Արցախի համալսարանի ժուրնալիստիկայի բաժնի ուսանողներ, Արցախի լրատվամիջոներում աշխատող երիտասարդ լրագրողներ, այլ մասնագիտության ուսանողներ, որոնք ցանկանում են վերավորակավորում ստանալ ժուրնալիստիկսյի գծով եւ այլն) գործնական-մասնագիտական պատրաստվածությունը:

2.Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցների լավագույն մասնագետների միջոցով վերջիններիս մասնագիտական փորձառությունը փոխանցել Արցախի երիտասարդ լրագողներին:

3. Գործուն կապեր ստեղծել Արցախի, Հայաստանի եւ աշխարհի հայկական լրատվամիջոցների միւեւ` հնարավորություն ստեղծելով վերջիններիս համար դասավանդման ընթացում Արցախի երիտասարդ լրագրողների միջից ընտրել իրանց համար թղթակիցներ:

4. Նպաստել Արցախի վերաբերյալ հրապարակումների կտրուկ ավելացմանը, Արցախի հանրապետության եւ ժողովրդի կյանքի լուսաբանմանը աշխարհի տարբեր երկրների մամուլում:


ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ


Արցախի երիտասարդ լրագրողների համար ինտերնետային տեսակոնֆերանսների միջոցով պարբերական մասնագիտական դասախոսություններ կազմակերպելու
ծրագիրը նախատեսում է կազմակերպել մշտական գործող երկու իրար հետ համապատասխան սարքավորումներով կապված կենտրոններ, մեկը Ստեփանակերտում, մյուսը Երեվանում: Ստեփանակերտի կենտրոնը պետք է ապահովի մինչեւ 30 ունկնդիր ներառող լսարանի տեսաձայնային որակյալ կապով համակցումը Երեւանյան կենտրոնին, որտեղից կարող են վարվել դասախոսությունները ու գործնական պարապմունքները: Երեւանյան կենտրոնը, բացի դասախոսություննռր վարելու հնարավորությունից, պետք է համապատասխան սարքավորումների միջոցով ապահովի Ստեփանակերտի լսարանի համակցումը աշխարհի տարբեր երկրներում գտնվող դասախոսների հետ: Ընդ որում, այս համակցումը պետք է ապահվվի աշխարհի այլ երկրներում գտնվող դասախոսների որակյալ տեսաձայնային միացումը Ստեփանակերտի լսարանին, անկախ նրանից, թե որտեղից է նախընրում անցկացնել դասը հեռակա դասախոսը` խմբագրությունից թե տանից, ինչ ծրարային պլատֆորմ է նախընտրում օգտագործել` skype, policom, թե այլ..:

Երեւանյան կենրոնը այդ ազդանշանը կձեվափոխի համապատասխան ֆորմատի, եւ կուղարկի Ստեփանակերտ, որտեղի կենրոնում մեծ էկրանի վրա լսարանը կարող է տեսնել եւ զրուցել դասը վարող մասնագետի հետ:


ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Ծրարի շրջանակներում Արցախի երիտասարդ լրագրողների համար դասավանդելու են Հայաստանի հեղինակավոր լրատվամիջոցների ղեկավարներ, որոնք արդեն իսկ դասավանդոևմ են ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի ժուրնալիստիկական ֆակուլտետներում, ունեն համապատասխան փորձ, ինչպես նաեւ սփյութքի հայկական հայտնի եւ հեղինակավոր պարբերակաների ղեկավարներ, խմբագիրներ եւ լրագրողներ: Շատերի հետ կա առդեն նախնական համաձայնություններ:

ՈԻՆԿՆԴԻՐՆԵՐԸ

Տեսակամուրջ-պարապմունքներին մասնակցելու են Արցախի Համալսարանի լրագրության բաժնի ուսանողները, Արցախի լրատվամիջոցներում աշխատող երիտասարդ լրագրողներ, այլ ցանկացողներ:
Դասընթացները կլինեն Անվճար:



ԾՐԱԳՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ծրագիրն իրագործելու համար անհրայեշտ են.

ա/ Տարածք ծրագրի ողջ ընթացքում տեսակամուրջներ կազմակերպելու համար: 25-30 ունկնդիր տեզավորող համապատասխան լսարան Ստեփանակերտում: Համապատասխան տաղավար Երեւանում` հարմարեղված դասախոսություններ կազմակերպելու համար, ինչպես նաեւ տեխնկական սենյակ Տարբեր եղանակով ստացված տեսաազդանշանները ձեւափոխելու եւ կարգաորելու համար::

բ/ Սարքավորումներ: Տեսակամուրջ կասմակերպող համապատասան սարքավորումներ, այդ թվում համակարգիչներ, մեծ չափերի տեսամոնիտորներ, տեսախցիկներ միկրոֆոններ, տեսաազդանշանի եւ ձայնի կարգավորման վահանակներ, լուսավորման սարքեր եւ այլն:

գ/ Որակյալ ինտերնետային կապ Ստեփանակերտում եւ Երեւանում:

դ/Ծրագիրն իրականացնող աշխատակազմի աշխատանքի վարձատրություն եւ հրավիրված մասնագետների հոնարարներ պարապմունքների համար:

No comments: