Monday, August 8, 2011

Կայացել է Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույցը

News.am. 8-8-2011- Երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի ողջ սպեկտրը, նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակն են քննարկել օգոստոսի 7-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Քլինթոնը հավանություն է տվել Դավութօղլուի պատրաստակամությանը` առաջիկայում այցելել Դամասկոս եւ Սիրիայի ղեկավարությանն անհանգստություն հայտնել այդ արաբական երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Քլինթոնը հայտնել է Օբամայի վարչակազմի դիրքորոշումը, որ Սիրիան պետք է անհապաղ զորանոցներ քաշի իր զինված ուժերը եւ ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին: Նա նաեւ խնդրել է Դամասկոսին հասցնել ԱՄՆ դիրքորոշումը, նաեւ հաստատել է ամերիկյան կողմի աջակցությունը Սիրիայում ժողովրդավարության հաստատմանը:

No comments: