Saturday, August 20, 2011

Թուրք պրոֆեսոր. Արևմուտքը փորձում է Թուրքիայի սահմաններում նորից Հայաստան և Քուրդիստան ստեղծել

Panorama.am. 20-8-2011- Թուրքական մամուլը ժամանակ առ ժամանակ, հատկապես վերջին շրջանում, բարձրաձայնում է Թուրքիան մասնատելու Արևմուտքի ծրագրերի մասին:
Հերթականը «Cumhuriyet» օրաթերթի էլ-կայքում է հրապարակվել: «Ինչեր եղան Սևրում» վերնագրով հոդվածում թուրք պրոֆեսոր Մեթին Քալեն, համառոտ ներկայացնելով Սևրի պայմանագրին վերաբերող պատմական անցքերը, տագնապ է հայտնում, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը թիրախավորված է հենց Սևրի վտանգով:
«Արևմուտքն այսօր հենվելով Սևրին` մեր սահմանների ներսում ջանում է Հայաստան և Քուրդիստան ստեղծել: Թեև բացահայտ այդ մասին չեն ասում, բայց նրանց ցուցաբերած մոտեցումներից հասկացվում է դա»,- գրում է պրոֆեսոր Մեթին Քալեն` ցավ ու ափսոսանք հայտնելով, որ Լոզանը թաղել, իսկ Սևրը վերակենդանացնել ցանկացող ներքին և արտաքին ուժեր կան: Նա նշում է, որ Սևրի պայմանագիրը քարոզչության գործիք է բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են թուրքերին Եվրոպայից հանել և կենտրոնացնել Ասիայում:

No comments: