Thursday, August 25, 2011

«Հայկական ժամանակ». Երբ իշխանությունը նաև բիզնես է

ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորներին արգելվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն միևնույն է, խորհրդարանի մեծամասնությունը հենց գործարարներ են։
Ըստ օրաթերթի, ՀՀ առաջին գումարման՝ 1995-1999թթ. ԱԺ-ում կարելի էր հաշվել թվով 31 գործարար պատգամավորների։ ՀՀ երկրորդ գումարման՝ 1999-2003թթ. ԱԺ-ում գործարար պատգամավորների թիվն արդեն 45 է, երրորդ գումարման՝ 2003-2007թթ. ԱԺ-ում գործարարները 66-ն են, չորրորդ գումարման՝ ներկայիս ԱԺ-ի գործարար-պատգամավորների թիվը հասնում է 76-ի։
Խորհրդարանում գործարար պատգամավորների աճի դինամիկան ցույց է տալիս իշխանության և բիզնեսի սերտաճումը Հայաստանում։

No comments: