Thursday, August 25, 2011

Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ ՄԱԿ–ի ԳԱ—ում

Tert.am. 25-8-2011- Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղըզստանը հանդես են եկել Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակ շնորհելու առաջարկով։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ՄԱԿ–ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը մյուս երկների իր գործընկերների հետ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին են ներկայացրել բանաձևի համապատասխան նախագիծը և խնդրել հարցը Գլխավոր Ասամբլեայի օրակարգում ներառել։
Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009թ. Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղըզստանի կողմից՝ որպես միջկառավարական միջազգային կազմակերպություն։ Խորհրդի նպատակն է միավորել նույնալեզու և նման մշակույթներ ունեցող երկրներում ապրող մարդկանց, ամրացնել քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները այդ երկրների միջև։

No comments: