Saturday, August 13, 2011

Հայաստանը "ծերանում է"

Հայաստանում ծերացման ցուցանիշն ըստ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի 11.5% է, մինչդեռ ՄԱԿ-ը 7-8 տոկոս ծերացման ցուցանիշ ունեցող երկրներից «ծերացող է համարվում»:
Պտղաբերերության ցուցանիշը Հայաստանում 1.6 երեխա է, սակայն պարզ վերարտադրության համար այն պետք է լինի նվազագույնը 2.1 երեխա։
Այս փաստին զուգահեռ այս տարվա ընթացքում նվազել է նաեւ ծնելիությունը, աճել` մեռելածնության դեպքերը:
Նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոսով աճել են նաեւ մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը: Այս տարի այդ թիվը 261 է:

No comments: