Saturday, August 13, 2011

.Նորից Հաղթելու ենք...

Եթե պատերազմ լինի, մենք նորից հաղթելու ենք.այսօր հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսության նախաձեռնությամբ հրավիրված՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին հարցին նախարարը հիշեցրել է, որ որպես պաշտպանության նախարար ամեն վայրկյան սպասում է պատերազմի վերսկսմանը։
«Բանակցային գործընթացը իհարկե կարեւոր է, բայց այն ուղղված չէ պատերազմի կանխելուն կամ չկանխելուն, չնայած լավ կլիներ, եթե քաղաքական ոլորտում բակացությունները նվազեցնեն պատերազմի վերսկսումը»,-ասել է պաշտպանության նախարարը` չբացառելով նաեւ ռազմական գործողությունների վերսկսում:
Նախարարի խոսքերով՝ 1994-ից մինչ օրս շարունակվում է դիրքային պատերազմը. հակառակորդն առաջին գծում վարում է ռազմական գործողություններ, իհարկե ոչ ակտիվ՝ առանց զորքերի տեղաշարժման։ Դրանք հիմնականում ուղղված են Արցախի զինված ուժերի կորուստներ պատճառելուն եւ զինվորների վրա ճնշում գործադրելուն։
«Ադրբեջանը չի հաշտվում այս իրավիճակի հետ եւ անընդհատ փոձում է տարբեր հանդիպումների նախաշեմին իրավիճակը սրել առաջնագծում»,-նշել է Մովսես Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 6566 անգամ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի՝ 2595-ի դիմաց։ Նախարարի կարծիքով՝ հակառակորդը փորձելու է առաջնագծում իրավիճակը պահել լարված, ինչը ենթադրում է շարունակել համարժեք գործողությունները։ «Ինչպես բոլոր տարիներին, այս տարի էլ մենք պարտադրողի դերում ենք»,-հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

No comments: