Saturday, August 13, 2011

Քուրդ առաջնորդ Օջալանին արգելել են խոսել քրդերեն

Tert.am. 13-8-2011- Թուրքիայի իշխանությունները Իմրալը կղզու 6 բանտարկյալներին, որոնց թվում է նաև ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, արգելել են խոսել քրդերեն։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, իշխանություններն արգելել են 6 քուրդ բանտարկյալներին տեսակցությունների ժամանակ շփվել քրդերենով։ Նրանց արգելվել է նաև կարդալ և գրել քրդերեն։
Այս տեղեկության առնչությամբ Թուրքիայի իշխանություններն առայժմ որևէ մեկնաբանություն չեն արել։

No comments: