Wednesday, August 17, 2011

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով

2011թ. նոյեմբերի 4-6-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Գիտաժողովը կրում է «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագիրը: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի և արտասահմանի երիտասարդ գիտնականներ` ասպիրանտներ, գիտությունների թեկնածուներ, դոկտորներ: Հոդվածները տպագրվելու են գիտական ժողովածուի տեսքով:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երիտասարդ պատմաբանների նախաձեռնող խումբը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:
Զեկուցումները պետք է ներկայացվեն հետևյալ չափանիշներով`
• համապատասխանեն գիտաժողովի խորագրին,
• պետք է տպագրված կամ տպագրության ուղարկված չլինեն,
• ընդունվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով,
• զեկուցումը պետք է ունենա ամփոփում անգլերեն լեզվով,
• աշխատանքի ներածական մասում պետք է ներկայացվի թեմայի նորությունը,
• զեկուցման հետ պետք է ներկայացվի հեղինակի համառոտ ինքնակենսագրությունը, գիտական հետաքրքրությունների շրջանակը, էլեկտրոնային հասցեն,
• զեկուցումները պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկվեն մինչև սեպտեմբերի 30-ը scientificconference@gmail.com հասցեով,
• էջը պետք է համապատասխանի A4 չափին, լուսանցքները բոլոր կողմերից ունենան 2 սմ, տողերի միջև բացվածքը` 1.5, MS WORD ծրագրով, Sylfaen տառատեսակով, 12 տառաչափով, ծավալը՝ 5-10 էջ,
• ասպիրանտները պետք է զեկուցումները ուղարկեն իրենց գիտական ղեկավարի երաշխավորագրով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

No comments: