Thursday, August 18, 2011

Ղարաբաղից մեկնողների թվաքանակն անցած տարվա համեմատ զգալիորեն աճել է

News.am. 18-8-2011- 2011 թվականի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղ ժամանել է 517, հեռացել 353 մարդ, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում ԼՂՀ եկել է 454, մեկնել 176 հոգի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վիճակագրական նման տվյալներ ներկայացրեց ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների եւ ֆինանսների վիճագրության բաժնի պետ Արեւիկ Սահակյանը։
Նրա խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում Արցախ ժամանողներից 492-ը եղել են Հայաստանից, 25-ն՝ ԱՊՀ-ից։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից 2011 թվականի առաջին վեց ամիսներին մեկնածներին, ապա նրանց զգալի մասը՝ 341 հոգի, մեկնել է Հայաստան, 12-ը՝ ԱՊՀ երկրներ»,- նկատեց Արեւիկ Սահակյանը։
ԱՎԾ աշխատակիցը դժվարացավ մեկնողների թվաքանակի աճը կապել գործազրկության մակարդակի հետ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2011-ի առաջին կիսամյակի տվյալներով Լեռնային Ղարաբաղում գործազրկությունը կազմել է շուրջ 5,6 տոկոս։

No comments: