Sunday, August 14, 2011

Ձերբակալվել է РКК-ի «երկրորդ դեմքը»`Մուրատ Քարայիլանը

Tert.am. 14-8-2011- Իրանում ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (РКК) «երկրորդ դեմքը»՝ Մուրատ Քարայիլանը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend.az գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Մուրատի ձերբակալման մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին: Գործակալությունը ընդգծում է, որ Քարայիլանի ձերբակալման մասին թուրքական TRT Haber հեռուստաալիքը հաղորդել էր շաբաթ օրը: Այդ լուրը,սակայն,պաշտոնապես չէր հաստատվել:
Քրդական աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ավելի է, ինչ պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար։ Հակամրտության հետևանքով ավելի քան 40,000 մարդ է սպանվել։

No comments: