Sunday, August 14, 2011

Ահմադինեժադը համագործակցության կոչ է արել Ռուսաստանին

Tert.am. 14-8-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդումը երկու երկրների շահերից է բխում:
Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, Ահմադինեժադը ընդգծել է, որ ինքը գոհ է վերջին շրջանում Ռուսաստանի ղեկավարության հետ անցկացվող բանակցությունների ընթացքից: «Հաշվի առնելով այդ բանակցությունների դրական ընթացքը՝ մենք հույս ունենք, որ բոլոր ոլորտներում երկկողմանի հարբերությունների մակարդակն արագ կերպով կբարելավվի»,-ասել է Իրանի նախագահը:


No comments: