Panorama.am. 22-8-2011- Հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայել այցելած ամերիկյան կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաղեստինցի գրոհայինների կողմից երկրի հարավի ռմբակոծման համար վճարում են իրանցիները: Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանն սպառնում է ԱՄՆ-ին այնպես, ինչպես սպառնում է Իսրայելին, հաղորդում է «Walla!» լրատվական գործակալությունը:Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Իսրայելի հարավում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո զոհվել էին 8 և վիրավորվել տասնյակ իսրայելցիներ: Արդեն մի քանի օր է` չի դադարոււմ փոխհրաձգությունը պաղեստինաիսրայելական սահմանին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment