Tuesday, August 9, 2011

Մեդվեդեւն ու Ալիեւը Սոչիում քննարկելու են ղարաբաղյան հակամարտությունն ու Կասպից ծովի հարցերը

News.am. 8-7-2011- Ղարաբաղյան կարգավորումն ու Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցերն են քննարկելու Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում օգոստոսի 9-ին կայանալիք բանակցություններում:
Ինչպես օգոստոսի 8-ին լրագրողներին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից, Ալիեւը Ռուսաստան կայցելի ՌԴ նախագահի հրավերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների հանգամանալից փոխանակում առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի, նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների եւ տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կրեմլում հիշեցրել են, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպում են եռակողմ ձեւաչափով` Հայաստանի նախագահի հետ: Վերջին նման հանդիպումը կայացել է հունիսի 24-ին Կազանում:
Ակնկալվում է, որ Մեդվեդեւն ու Ալիեւը Սոչիում քննարկելու են կասպիական թեմատիկան, կարծիքներ են փոխանակելու հումանիտար ոլորտի վերաբերյալ:

No comments: