Tuesday, August 9, 2011

Ինչու են պահանջում Կաթողիկոսի հրաժարական

“Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը” ֆեյսբուքյան նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, որոնք պատճառ են դարձել Կաթողիկոսի աթոռազրկման պահանջի համար:
“Մենք հարկ ենք համարում մեկ անգամ ևս շեշտել դրանք, քանի որ մինչև այժմ մեզ ընդդիմացողների կողմից բարձրացված խնդիրների ու մտահոգությունների փոխարեն հնչել են միայն անհիմն և դեմագոգիկ հայտարարություններ”, ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: Այնուհետեվ ներկայացված է 7 կետ, որոնք պարունակում են այն շարժառիթները, ինչի համար ձեւավորվել է Կաթողիկոսի հրաժարականի պահանջը նախաձեռնության հեղինակների մոտ:
1. Կաթողիկոսի անտարբերությունը հայոց լեզվի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, որն արտահայտվեց նրա համակ և շարունական լռությամբ՝ լեզվի օրենքի փոփոխության քննարկումների ու այդ ազգադավ օրինագծի հաստատման ժամանակ… ”Հատկապես կարևորում ենք այս կետը, քանի որ հենց լեզուն ու մեսրոպյան գրերն են, որ դարերով պահպանել են մեր ժողովրդին ու մեր եկեղեցին դարձրել ազգային եկեղեցի, որով և ամրացրել են նրա դիրքերը հայ ժողովրդի կյանքում: Այսօրվա իշխանությունները, ընդունելով այդ օրինգիծը, սեփական ձեռքերով գցեցին մեր ժողովրդի կործանամն հիմքերը` Կաթողիկոսի լուռ անտարբերության ներքո”:
2. Նրա գահակալության ընթացքում ի կատար ածվող մշակութային եղեռնը մեր միջնադարյան եկեղեցիների ու վանքերի նկատմամբ (եվրավերանորոգման տեսքով):
3. Հոգևորականության կոռումպացված վիճակը, որը վտանգում է մեր եկեղեցու ապագան:
4. Եկեղեցու և ժողովրդի միջև առաջացած ահռելի անջրպետը, ինչը թուլացնում է եկեղեցուն՝ խթանելով զանազան աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը:
5. Մարդկանց մոտ ստեղծված անվստահութունն ու անպատշաճ հարգանքը եկեղեցու հանդեպ, որի պատճառն ակնհայտ է...:
6. Եկեղեցու և իշխանության անբնական և խնդրահարույց “եղբայրությունը”:
7. Եկեղեցու ներգրավվածությունը գարծարար աշխարհում:
“Նախաձեռնության անդամները Ազգային Եկեղեցական Ժողովից պահանջում են գրավոր բացատրություն խնդրո առարկայի վերաբերյալ: Մենք վստահ ենք, որ հայ առաքելական եկեղեցում դեռ կան առաքինի հոգևորականներ, որոնք հետամուտ կլինեն հարցի լուծմանը”, ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ “Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը” ֆեյսբուքյան խումբը ձեւավորվեց Սանահինի վանքի նորոգման հետ կապված տեղեկատվության հրապաակումից հետո, երբ “Չենք լռելու” նախաձեռնությունը տարածեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքը “Արմինֆոին” տված հարցազրույցում: Ըստ “Չենք լռելու”-ի հաղորդագրության, Կարապետյանն ասել էր, թե Կաթողիկոսը Սանահինի նորոգման վերաբերյալ ասել է, թե ինքը գործ չունի սարերի եկեղեցիների հետ:
Կաթողիկոսի պահանջով ֆեյսբուքյան խումբ ստեղծելուց բացի, որը ներկայումս ունի 473 անդամ, սոցիալական այդ ցանցում եղավ նաեւ հարցում` կո՞ղմ եք որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացվի հայ առաքելական եկեղեցուց: “Այո” պատասխանի օգտին մինչ այժմ քվեարկել է 3471 մարդ, իսկ “ոչ” պատասխանի օգտին` 761 մարդ:

No comments: