Top-news.8-8-2011- Օրերս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, Russia Today եւ «Առաջին կովկասյան» հեռուստաալիքներին տված հարցազրույցում նշել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները «լուրջ դաս էին» Հայաստանի եւ Ադրբեջանի համար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրաց քաղաքական վերլուծաբան Պաատա Զաքարեաշվիլին նկատել է, թե այս հայտարարությամբ Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ 2008 թվից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գլխավոր «տերը» Մոսկվան է:
«2008 թվից հետո բոլոր եռակողմ հանդիպումները տեղի են ունեցել Ռուսաստանի միջնորդությամբ, ճիշտ է՝ Մինսկի խմբի օրհնությամբ, սակայն Ռուսաստանը մյուսների նկատմամբ առավելություն ունի»:
Զաքարեաշվիլիի գնահատմամբ՝ Մեդվեդեւի հայտարարությունը նշանակում էր, որ իրենք թույլ չեն տալու՝ ղարաբաղյան հարցը լուծվի պատերազմով, անթույլատրելի է բանակցային գործընթացի էսկալացիան, ինչպես նաեւ լուծումը պետք է լինի այնպիսին, ինչպես կպայմանավորվեն կողմերը Ռուսաստանի հետ՝ անպայմանորեն հաշվի առնելով Ռուսաստանի շահերը:
«Առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարողանա իրականացնել իրենց պայմանավորվածությունները»,- նկատել է վերլուծաբանը եւ հավելել, որ եթե, օրինակ, կողմերը որոշեն հարցը լուծել՝ մուտք գործելով ՆԱՏՕ, ինչը չի համընկնում Ռուսաստանի շահերի հետ, ապա Ռուսաստանը թույլ չի տա իրադարձությունների նման զարգացումը:

No comments:
Post a Comment