News.am. 9-8-2011- Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցվել է կենսամակարդակի անկում:
Ըստ մասնագետների`միջին ամսական աշխատավարձի աճը հետ է մնում գների աճից: «Գներն աճում են շեշտակիորեն, բայց աշխատավարձերը չեն բարձրանում, հենց սրանով էլ բացատրվում է կենսամակարդակի անկումը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստել է Գյումրիում գործող «Նոր սերունդ» ՀԿ-ի համակարգող, հաշվապահ Արման Սահակյանը:
Նրա ներկայացմամբ, կենսամակարդակը Հայաստանում ցածր է, սակայն այն առավել ցածր է Շիրակի ու Լոռիի մարզերում: «Եթե Երեւանում 100 հազար դրամը համարվում է միջինին մոտ աշխատավարձ, ապա Շիրակում ընտանիք կա, որի բյուջեն 32 հազար դրամ է ու այդ պայմաններում մարդիկ ապրում են, կամ ավելի շուտ գոյատեւում»,-ասել է Արման Սահակյանը:
Սահակյանի խոսքով, կենսամակարդակի անկումը Հայաստանում պայմանավորված է ոչ այնքան ֆինանսատնտեսական ճգնաժամով, որքան ներքին պատճառներով: Նա օրինակ է բերել հարկային վարչարարությունը, որի արդյունքում հաշվապահի համոզմամբ շատ ձեռներեցներ սնանկանում են, շատ ձեռնարկություններ փակվում են ու շատ մեծ թվով մարդիկ մնում են անգործ:

No comments:
Post a Comment