Tuesday, August 2, 2011

Բրիտանացի խորհրդարանականները զգուշացնում են հեռու մնալ Թուրքիայից

Tert.am. 1-8-2011- Բրիտանացի մի խումբ պատգամավորներ երկրի խորհրդարան են ներկայացրել մի զեկույց, որում զգուշացնում են երկրի իշխանություններին այն հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են սպառնալ Եվրոպային Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեպքում։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, զեկույցում բրիտանացի խորհրդարանակները մասնավորապես նշել են, որ եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, ապա լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ ԵՄ սահմանների անվտանգության ապահովման հարցում, քանի որ Թուրքիան ունի Իրանի, Իրաքի, Սիրիայի պես հարևաններ։
Բացի այդ, ինչպես նշել են պատգամավորները, Թուրքիայի անդամակցության դեպքում կտրուկ կաճեն ներգաղթի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեպքերը ԵՄ անդամ երկրներում։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան միշտ աջակցել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացին։

No comments: