Երկուսից մեկն անխուսափելիորեն քանդվելու է
«Լրագիր» 26-8-2011- Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ձերբակալվել եւ կալանավորվել է Ռազմական ոստիկանության Սեւանի կայազորի պետի տեղակալը: Կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում կատարվել է հերթական քայլը, ինչն իհարկե ողջունելի է: Բայց հերթական անգամ ձերբակալվել է այսպես ասած փոքր ձուկ, իսկ “շնաձկներն”, ինչպես այդպիսի դեպքերում գրում է մամուլը, շարունակում են լողալ անարգել եւ վայելել ազատությունը:
Ասել, թե “շնաձկեր” չկան, եւ հայկական կոռուպցիայի ու կաշառակերության միակ կրիչները փոքր ձկներն են, մեղմ ասած կլինի անհեթեթություն: Նույն կերպ անհեթեթություն կլինի նաեւ ասել, թե իրավապահ մարմինները չեն կարողանում “շնաձկներ” հայտնաբերել եւ բացահայտել: Այլ խնդիր է, որ չեն ուզում, կամ չունեն այդպիսի քաղաքական պատվեր: Մեկ այլ խնդիր է նաեւ, որ Հայաստանում իրավապահ համակարգն ինքնին այդ “շնաձկներից” շատերի հավաքատեղին է, ու հետեւաբար այն չի կարող լինել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում ավելի վերեւ մագլցող մարտիկ:
Այդ տեսակետից, ամեն ինչ հանգում է իշխանության քաղաքական կամքին: Ինքը՝ իշխանությունն այդօրինակ գնահատականներին արձագանքում է հասկացությունների նենգափոխման ոճով: Երբ մամուլը բարձրացնում է “շնաձկների” հարցը, իշխանությունը հակադարձում է, թե մամուլն այդպիսով փորձում է պատասխանատվությունից ազատել փոքր ձկներին:
Իրականում իհարկե այդպիսի բան չկա: Որեւէ մեկը չի ասում, որ պետական կառավարման համակարգի միջին եւ ստորին օղակների պաշտոնյաների կոռուպցիոն վարքագիծը պետք է մնա անտեսված, քանի դեռ չեն բացահայտվում առավել խոշոր կոռուպցիոն դեպքեր: Խնդիրը պարզապես այն է, որ երբ իշխանությունը երեք տարվա ընթացքում բացահայտում է ավելի քան տասնյակ միջին ու մանր դեպքեր, ու չի բացահայտվում կոռուպցիայի ոչ մի խոշոր դեպք կամ օջախ, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը հենց ինքը փորձում է մանրի էֆեկտով ծածկել խոշորների դեֆեկտը:
Եվ մամուլն էլ այդ իսկ պատճառով պարբերաբար հիշեցնում է այդ դեֆեկտի մասին, հիշեցնելով, որ ձուկը գլխից է հոտած լինում: Չի կարող երկրում լինել անբասիր եւ բյուրեղյա մաքրության բարձրագույն իշխանություն, իսկ միջին ու ստորին օղակներում կոռուպցիայի եւ կաշառառության մեջ թաղված չինովնիկություն:
Հետեւաբար, եթե մանր ու միջին չինովնիկների կողքին չեն լինում խոշոր բացահայտումներ, ձերբակալություններ, դատավճիռներ, ուրեմն կամ իշխանությունը գործնականում անկարող է արդյունավետ պայքարել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ, կամ էլ պարզապես չունի այդ պայքարի իրական ցանկություն եւ ընդամենը զբաղված է իմիտացիայով ու քարոզչական հնարքներով:
Խոշորների ձերբակալությունն իհարկե ինքնանպատակ չէ, առավել եւս, որ դա էլ կարող է լինել ընդամենը քարոզչական եւ քաղաքական հնարքների տրամաբանության մեջ: Այդ առումով անհրաժեշտ է իհարկե հետեւողականություն եւ սկզբունքայնություն: Բայց կարող է արդյոք ներկայիս իշխանական համակարգը դրսեւորել այդ որակները: Միգուցե տեխնիկական առումով կարող է, բայց փաստացի Հայաստանի կառավարման ներկայիս համակարգը հենց կոռուպցիոն սխեմայի վրա էլ կառուցված է, եւ կոռուպցիայի դեմ պայքարը հավասարազոր կարող է լինել համակարգը քանդելուն: Բայց այլընտրանք չկա` կոռուպցիան քանդելու համար անհրաժեշտ է քանդել համակարգը, եւ ով պատրաստ չէ գնալ այդ քայլին, ուրեմն նա պատրաստ չէ եւ չի կարող երկրում կոռուպցիա հաղթահարել, որքան էլ որ միջին ու մանր օղակներում տեղի ունենան ցուցադրական ձերբակալություններ:
Իսկ եթե չի քանդվում համակարգը, ապա քանդվում է պետությունը: Հայաստանի պարագայում իրավիճակը վաղուց արդեն հասել է այդ կամ-կամ հարցադրմանը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment