Friday, August 26, 2011

Հայ ազգային կոնգրեսը առկախում է երկխոսությունը

Tert.am. 26-8-2011- Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունն առկախում է իր մասնակցությունը կոալիցիայի հետ բանակցություններում: Այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր հրավիրված ասուլիսում` հիմնավորելով, թե ինչու իրենք չեն ներկայացել այսօր նախատեսված ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը վարող աշխատանքային խմբերի հանդիպմանը: Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարում է, որ կվերսկսի բանակցությունները անմիջապես այն բանից հետո, երբ կփոխվի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կալանքը։

No comments: