Monday, August 22, 2011

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վեհափառի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Վեհափառին` ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն՝ ի փառս Հայաստանի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի: Այդ մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

No comments: