«Լրագիր» 8-8-2011- ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետեւում ամենայն հավանականությամբ կարող էր կանգնած լիներ նրան փոխարինող, այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը: Պատմաբանների հետ մասնավոր զրույցներում այդպիսի կարծիք է հայտնել Քենեդու կինը` Ժաքլին Քենեդին: ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվեց 1963 թվականին, Դալլաս քաղաքում:
Ժաքլին Քենեդիի կարծիքով, Լինդոն Ջոնսոնը եւ տեխասյան գործարարները եղել են այդ սպանության պատվիրատուն, որն իրականացրեց Լի Հարվի Օսվալդը: Բացի այդ, Ժաքլինը ենթադրել է, որ իր ամուսինը, ով հայտնի է եղել սիրավեպերով, սիրավեպ է ունեցել Սպիտակ տան պրակտիկանտուհու հետ:
Ժաքլին Քենեդին այդ աղմկոտ բացահայտումներն արել է պատմաբան Արթուր Շլեզինգերի հետ մասնավոր զրույցում, նախագահ Քենեդիի սպանությունից մեկ ամիս անց: Ժաքլին Քենեդին արգելել է այդ զրույցի հրապարակումը մինչեւ իր մահից 50 տարի անց: Նա մահացել է 1994 թվականին, սակայն նրա աղջիկը` Քերոլինը, մոր եւ պատմաբանի խոսակցության ձայնագրությունն այսպես ասած ժամկետից շուտ տրամադրել է ABC հեռուստաալիքին: Խոսվում է, որ դրա դիմաց աղջիկը ստացել է հեռուսաալիքում Ջոն Քենեդիի կյանքին նվիրված սերիալ բեմադրելու իրավունք: Այդ մասին հայտնում է ռուսական ՌԲԿ գործակալությունը:

No comments:
Post a Comment