Թուրքիան եւ Հայաստանը, տարբեր հիշողություններ ունեն 1915-ին տեղի ունեցածի մասին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայը, ի պատասխան հարցի, թե «արդյոք պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների վերականգնման հիմնական խոչընդոտը անհամաձայնությունն է 1915 թվականի դեպքերի շո՞ւրջ, որոնք հայերը որակում են որպես ցեղասպանություն»:
«Հայերը պնդում են, որ դա գենոցիդ է, մենք ասում ենք, որ դա դժբախտ իրադարձություններ են, որ տեղի են ունեցել Առաջին համաշխարհայինի ընթացքում»,- ասել է նա ու հավելել. «Աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել, բայց երկու կողմերը պետք է պատշաճ կերպով քննարկեն դրանք, եւ մենք դա պետք է թողնենք պատմաբաններին` տեսնելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել այն ժամանակ, ինչ հետեւանքներ է ունեցել»:
Նրա ներկայացմամբ, թեեւ «Թուրքիային այդպիսի մեղադրանքներ են ներկայացվում, մարդիկ միշտ մոռանում են, որ նույն տարվա ընթացքում` 1915-ին, Թուրքիայի մյուս կողմում տեղի ունեցան Գալիպոլիի իրադարձությունները, այսինքն, այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը պայքարում էր շատ ճակատներում»:
«Այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, ողբերգական են, բայց պետք է հրապարակայնորեն քննարկվեն երկու երկրների պատմաբանների կողմից` հանձնաժողով կազմելու միջոցով, ինչը տարիներ առաջ առաջարկել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը, բայց, դժբախտաբար, դա չի կատարվել: Սակայն մենք հույս ունենք, որ մի օր հայկական կողմը կընդունի այդ առաջարկը, որպեսզի մենք բացենք երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու դարպասները, ինչը մենք ցանկանում ենք», - հայտարարել է Չեխիայում Թուրքիայի դեսպանը:
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի խնդրին, չկարգավորված այդ վեճի կապակցությամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարին` հատկապես որ Թուրքիայի վարչապետը սպառնացել էր խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե 2012 թվականին Կիպրոսը նախագահի Եվրամիությունը, ինչպես պլանավորված է:
Դեսպանը նշել է, որ Թուրքիան բանակցում է Եվրամիության հետ լիարժեք անդամակցության համար, եւ հույս ունի, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա:
Էրգինայի խոսքերով` դրա համար Թուրքիան բարեփոխվում է, վերջին 10 տարիների ընթացքում նոր երկիր է դարձել, աշխարհի տնտեսապես զարգացած 16-րդ, իսկ Եվրոպայում` 6-րդ երկիրն է, մեծ մասնակցություն ունի ՆԱՏՕ-ի գործողություններին: Եվ իրենց թիրախը Եվրամիության անդամ դառնալն է, ու ձգտում են որքան հնարավոր է շուտ հասնել դրան:
Կիպրոսի խնդրի մասին դեսպանը նշել է, որ շատ ակտիվորեն փորձում են որքան հնարավոր է շուտ հասնել լուծմանը: Նա հույս է հայտնել, որ կղզու առաջնորդները, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո հանդիպումներ են անցկացնում, ի վերջո կգան համաձայնության: Էրգինայը լիահույս է, որ դա կլինի այս տարվա վերջին, որովհետեւ, նրա համոզմամբ, անժամկետ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում:
Սիրիայի իրադարձությունների հետ կապված` Չեխիայում Թուրքիայի դեսպանը ասել է, թե կարծում են, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները, ներառյալ` Սիրիայում, պետք է լուծվեն երկխոսության, համագործակցության, ժողովրդավարական գործընթացների միջոցով:
«Մեզ մտահոգում է այն, ինչ կատարվում է Սիրիայում, եւ հույս ունենք, որ վարչակազմի կողմից խոստացված բոլոր բարեփոխումները կկատարվեն», - ասել է Թուրքիայի դեսպանը:

No comments:
Post a Comment