News.am. 9-8-2011- Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմն իր Ամասիա այցելության ժամանակ, հանկարծակի այցելել է վարսավիրանոց եւ սափրել հաճախորդներից մեկին:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը սկզբում մասնակցել է մի կառույցի հիմնարկեքի, հետո շրջել քաղաքում ու զրուցել քաղաքացիների հետ։ Այնուհետ նախարարը մտել է մի վարսավիրանոց, վերցրել վարսավիրի գործիքներն ու մի որոշ ժամանակահատված կտրել աթոռին նստած քաղաքացու մազերն ու սափրել։
Ավելի ուշ քաղաքացին լրագրողներին հայտնել է, թե երջանիկ է, որ իրեն նախարարն է սափրել։
Ավելի ուշ քաղաքացին լրագրողներին հայտնել է, թե երջանիկ է, որ իրեն նախարարն է սափրել։
No comments:
Post a Comment