Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչըն զոհվել է ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է ծառայակցի՝ Քըվանչ Աղաօղլուի ինգնաձիգից պատահաբար արձակված գնդակից ստացած վնասվածքի հետևանքով։
Ավելի ուշ, սակայն, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Բալըքչըն ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել իր հրամանատարի կողմից։ Զորամասում նույնիսկ սպառնացել էին այրել նրան։
Օրեր առաջ տեղի ունեցավ Սևակի սպանության գործով առաջին դատական նիստը, որը տևեց 13 ժամ։ Դատական նիստի ժամանակ այդ գործով անցնող վկաներից շատերը փոխեցին նախապես տված ցուցմունքները։ Արդյունքում, դատարանը փոխեց Աղաօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանված կալանքը և ազատ արձակեց նրան։
Իսկ մեղադրող կողմը պահանջում է Աղաօղլուին մեղավոր ճանաչել «անզգույշ սպանության» համար։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment