«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը ներկա է գտնվելու օգոստոսի 26-ին տեղի ունենալիք Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրություններին»,- այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:Պատվիրակության կազմում են ներկայացուցիչներ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Ազգային ժողովից և արտգործնախարարությունից:
Աբխազիայի հետ ԼՂՀ-ն ունի համագործակցություն և դա է պատճառը, որ երկու երկրներում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին պարբերաբար ներկա են գտնվում բարձրաստիճան պատվիրակություններ, տեղի են ունենում փոխադարձ այցելություններ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment