News.am. 25-8-2011- Asbarez թերթը ներկայացրել է Թուրքիայում գործող քրիստոնեական տաճարների ամբողջական ցուցակը: Մանրամասն տեղեկատվությունը զետեղվել է` սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդսոնի գրավոր պատասխանի հետ կապված:
Մենեդեզը մասնավորապես հարցրել էր, թե ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչեւ 1915թ-ը գործող երկու հազարից ավելի հայկական եկեղեցիներից այսօր քանիսն է իր նշանակությամբ գործում:
Իր պատասխանում Ռիչարդսոնը նշել է, որ « եկեղեցիների մեծ մասը գործում է, առանձնահատուկ նշանակություն ունեցող որոշ եկեղեցիներ վերածվել են թանգարանի, մնացածները կամ վերծվել են մզկիթի կամ էլ լքվել են»:
Asbarez-ի ներկայացրած ցուցակում միայն 34 գործող հայկական եկեղեցի է նշվում, որոնցից 28-ը Ստամբուլում, 6-ը` Անատոլիայում: «Մինչեւ 1915 թ-ը Թուրքիայում մոտ 2300 հայկական եկեղեցի էր հաշվվում: Եթե ավելացնենք նաեւ հունական, կաթոլիկ, բողոքական եւ ուղղափառ եկեղեցիներին, ապա թիվը կկրկնապատկվեր: Դա որոշելը դժվար է, հեշտ է պարզել, թե որքան եկեղեցի է գործում այսօր»,-նշում է թերթը:
Ստամբուլում պահպանված եւս 12 հայկական եկեղեցիներ փակվել են` այցելուներ չունենալու պատճատով: Բացի այդ, Ստամբուլում կա 9 հայ կաթոլիկ եկեղեցի, որոնցից գործում է չորսը:
«Մինչեւ վերջերս հայ եկեղեցու սպասավորներին արգելվում էր նույնիսկ եկեղեցիներում փոքրիկ բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Գործող կառավարության օրոք որոշակի բարելավում նկատվում է. վերականգնվել է Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցին, թեեւ որպես թանգարան, իսկ պատմական նշանակություն ունեցող մի քանի տաճարներում թույլատարվել է վերականգնումը»,-գրում է թերթը:
Ինչ վերաբերում է պահպանված հունական 75 եկեղեցիներին, ապա իրականում գործում է նրանց շատ քիչ մասը միայն, քանի որ Թուրքիայում անցկացված վերջին մարդահամարի արդյունքներով հույների թիվը ընդամենը 2 հազար է կազմում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment