Tert.am. 1-8-2011- Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը և տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն հիմքերից մեկը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment