Friday, August 26, 2011

Ադրբեջանական իշխանությունները սարսափած են լիբիական իրադարձություններից

News.am. 26-8-2011- Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել ադրբեջանական իշխաննությունների շրջանում, այդ մասին հաղորդում է ադրբեջանական Tia.az կայքը` վկայակոչելով ներիշխանական հավաստի աղբյուրները:
Կայքը նշում է, որ իշխանությունները հնարավոր են համարում Ադրբեջանում լիբիական իրադարձությունների կրկնման հավանականությունը, բացի այդ մտավախություն կա, որ ադրբեջանական ընդդիմադիր ճամբարը կարող է օգտագործել վերոնշյալ իրադարձությունները քարոզչական նպատակներով: Ուստի դրա կանխարգելման համար ադրբեջանական իշխանությունները նախապատրաստական աշխատանքներ են տանում:
«Իշխանությունները հիմնական ծանրությունը գցում են ոստիկանության վրա: Պատճառն այն է, որ ոստիկանությունը բնակչության շրջանում մեծ կշիռ է կազմում եւ մինչ այժմ բողոքի ակցիաների դեմ կիրառվել են ոստիկանության հնարավորությունները: Ուստի որոշում է կայացվել ոստիկանությանը կազմ-պատրաստ վիճակում պահել»,- գրում է Tia.az-ը:

No comments: