Monday, August 22, 2011

Ես չեմ լքի իմ փոքրիկ երկիը, որ այն չդառնա ավելի փոքր. «Չենք լռելու»-ն մրցույթ է հայտարարում

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է էսսեների մրցույթ` «Ես չեմ լքի իմ փոքրիկ երկիը, որ այն չդառնա ավելի փոքր» թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդները: Էսսեի ծավալը չպետք է գերազանցի 12 տառաչափով 1 տպագիր էջը:
Հեղինակները պետք է մտքերը շարադրեն կուռ և ամփոփ, որքան հնարավոր է լայն բացեն թեման և շարադրանքում խուսափեն խառնաշփոթից:
«Չենք լռելու» նախաձեռնությունը խնդրում է Հայաստանը լքել պատրաստվողներին մրցույթին չմասնակցել` անկախ իրենց ստեղծագործական ունակություներից:
Էսսեներն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 27-ը ներառյալ` chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով: Նամակում հեղինակները պետք է նշեն իրենց անունը, ազգանունը, տարիքը և հեռախոսահամարը:
Լավագույն 12 աշխատանքների հեղինակները սեպտեմբերի սկզբին կմասնակցեն եռօրյա ճանապարհորդության ողջ Հայաստանով: Գիշերակացը` վրաններում:

No comments: