News.am. 8-8-2011- Բարձր ակնկալիքները Կազանի հանդիպումից, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եւ դրա հետագա ձախողումը բացատրվում է նրանով, որ «ռուս եւ հայ դիվանագետները գերագնահատել են քաղաքական փոխզիջումների մասշտաբը, որոնց կարող է գնալ Բաքուն», գրում է «Մոսկովսկիե Նովոստին»` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Պարբերականի տվյալներով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստիպված էր արագ կերպով ուղղել ենթակաների սխալները: Նա հայ եւ ադրբեջանցի գործընկերներին` Սարգսյանին եւ Ալիեւին նամակներ է հղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականով:
Թերթի տվյալներով, Ռուսաստանի նախագահը ողջամիտ է համարել ադրբեջանական կողմի որոշ դիտողություններ: «Ուստի պարզ է, որ առաջինն այդ ազդանշանին արձագանքեց Ադրբեջանը»,- գրում է թերթը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի կեսերին այցելեց Մոսկվա եւ Սերգեյ Լավրովին փոխանցեց Ալիեւի պատասխան ուղերձը: Նա միաժամանակ հրաժարվեց մեկնաբանել բովանդակությունը:
«Տեղեկություն կա, որ ադրբեջանական կողմը համաձայնվել է Մեդվեդեւի նամակի դրույթների հետ: Իսկ թե ինչ է պատասխանել Սարգսյանը, հայտնի չէ»,- թերթին ասել է Մոսկվայի պետհամալսարանի հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Ուստի, ըստ Վլասովի, Ռուսաստանի նախագահն առաջինը հանդիպում է Ադրբեջանի, այլ ոչ Հայաստանի նախագահի հետ:
Նշենք, որ օգոստոսի 9-ին Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ըստ թերթի, «եթե բանակցությունները հաջող ընթանան, հաջորդ քայլը կլինի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին կհաջորդի եռակողմ գագաթաժողովը»:

No comments:
Post a Comment