«Լրագիր» 8-8-2011- 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմի եռամյակին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տվել ռուսական եւ վրացական երեք լրատվամիջոցի, անդրադառնալով պատերազմին, նաեւ դրանից հետո ստեղծված իրավիճակին:
Մեդվեդեւն ինքը, թե պատերազմի, եւ թե պատերազմի եռամյակին տված հարցազրույցի պարագաներում գտնվում է բավական հետաքրքրական իրավիճակում: Երբ պատերազմ էր, նա դեռեւս ընդամենը եռամսյա կենսագրությամբ նախագահ էր: Պատերազմի եռամյակին նա տալիս է հարցազրույց այն ժամանակահատվածում, երբ նրա համար կարեւոր հարց է վճռվում` մնում է նախագահ, թե տեղը զիջում է Պուտինին:
Նախագահությունը փաստացի պատերազմով սկսած Մեդվեդեւը այդպես էլ մնաց երկու քարի` մոդեռնացման եւ Պուտինի արանքում: Մի կողմից նա հռչակել է արդիականացման, ժողովրդավարական բարեփոխումների, ազատության կուրս, մյուս կողմից նա ստիպված է հետ չմնալ Պուտինի կայսերապաշտական կերպարից, ինչը Ռուսաստանում շարունակում է բավական մեծ գին ունենալ:
Ահա եւ եռամյա վաղեմության պատերազմի մասին խոսելիս, Մեդվեդեւը մեկ հնարավոր է համարում Վրաստանի ներկայիս իշխանության օրոք երկու երկրների գոնե տնտեսական հարաբերության վերականգնումը, նույնիսկ ավելացնելով, թե դա կարող է նաեւ դիվանագիտական հարաբերության բերել, մյուս կողմից էլ հայտարարում է Սահակաշվիլիին տրիբունալի առաջ կանգնեցնելու մասին եւ ասում, թե Վրաստանը պետք է գոհ լինի, որ երեք տարի առաջ ռուսական զորքը չմտավ Թբիլիսի:
Մեդվեդեւն այդպես էլ չկողմնորոշվեց` ինքը Պուտինի գործի եւ ոճի շարունակո՞ղն է, թե լիովին նոր ոճ ու գործ է բերելու Ռուսաստան: Երեք տարվա ընթացքում նա այդպես էլ դեմք չունեցավ եւ մնաց միջանկյալ վիճակում, որքան էլ որ Արեւմուտքը փորձեց նրան աջակցել արդիականացման կուրսը առաջ մղելու հարցում:
Դեմք չունեցող, միջանկյալ նախագահները, որոնք չգիտես` դեմոկրատ են, թե բռնապետ, շատ ավելի վտանգավոր են շրջապատի համար, քան ասենք բռնապետերը: Բռնապետի պարագայում ամեն ինչ հստակ է, կանխատեսելի, պարզ է, թե ով ով է եւ ինչի դեմ է պետք պայքարել: Միջանկյալ, բռնապետի եւ դեմոկրատի արանքում մանեւրել փորձող նախագահը անիշխանության, անկանխատեսելիության աղբյուր է, երբ կա նախագահ, բայց հայտնի չէ, թե նա իր որ խոսքին է տեր եւ նրա որ խոսքն է անտեր:
Ուժեղների դեպքում դա վտանգ չէ, որովհետեւ նրանց համար այդպիսի նախագահներն ամենակառավարելին են: Բայց թույլերի համար այդպիսի նախագահը դառնում է իսկական փորձանք: Դա թերեւս լավ զգաց իր վրա Հայաստանը: Ոչ այն պատճառով միայն, որ Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն էլ Մեդվեդեւի նման չի կարողանում հստակ կողմնորոշվել` դեմոկրատ է ինքը, թե բռնապետ: Բանն այն է, որ Հայաստանը հենց Մեդվեդեւի չկողմնորոշվածության ծանրությունը զգաց իր վրա Ղարաբաղի հարցում երեք տարի տեւող ռուսական ակտիվության տեսքով: Մեդվեդեւը քաղաքական միջակությամբ ձեռնամուխ եղավ Ղարաբաղի հարցում ստատուս-քվո փոխելու, եւ միջակությանը հատուկ մարտնչողությամբ չի ուզում հաշտվել այն մտքին, որ այդ բանն անելը իր ուժերից վեր է եւ բացի եղածն էլ փչացնելուց, որեւէ լավ բան անել նրա մոտ չի ստացվելու:
Այդպիսի նախագահներն իհարկե ունեն մի արդարացում` դե քանի որ ժառանգել ենք ամբողջատիրական համակարգ, չենք կարող միանգամից ամբողջութամբ դեմոկրատանալ, որովհետեւ համակարգը մեզ կխժռի, եւ դրա համար մի քիչ դեմոկրատ լինելով, մի քիչ էլ պետք է լինենք բռնապետ:
Բայց դա պարզունակ արդարացում է, որովհետեւ այդ դեպքում եթե մի քիչ դեմոկրատիան է առաջ գնալու, ապա առնվազն մի քիչ էլ կարծրանում է բռնապետությունը կամ ամբողջատիրությունը: Իսկ քանի որ մեկնարկային պայմանները լիովին ամբողջատիրության կողմն են, ապա երկուսի մի քիչ-մի քիչ առաջխաղացման դեպքում միարժեքորեն շահում է ամբողջատիրությունը, առնվազն այն պատճառով, որ պահպանվում է մեկնարկային առավելությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment