Monday, August 8, 2011

Հրազդան գետում Իրանի քաղաքացի է խեղդվել

Tert.am. 8-8-2011- ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատական կենտրոնից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի» ՀԷԿ-ի հարակից տարածքում` Հրազդան գետում խեղդվել է քաղաքացի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների ժամանելը «Երևանի» ՀԷԿ-ից բաց թողնվող ջրի մակարդակը իջեցվել է և տեղի ուժերով Երևան քաղաքի Մանկական երկաթուղու հարակից տարածքից` Հրազդան գետից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1995թ. ծնված Էրման Շան Ռաբաթիի մարմինը:

No comments: