Monday, August 8, 2011

Իրանում առգրավել են պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր քանակությունը

Tert.am. 8-8-2011- Իրանում առգրավել են պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր քանակությունը` աֆղանական ծագմամբ 8 հազար 685 կգ օփիում: Գործողությունը տեղի է ունեցել Քերմանի նահանգում:
Քերմանի ոստիկանության ղեկավար Հոսեյն Չանարիանի խոսքով, բեռը պատկանել է խոշոր հանցավոր խմբավորմանը, որի որոշ անդամներ ձերբակալվել են, մյուսները գտնվում են հետախուզման մեջ: Ըստ ամենայնի, օփիումը Իրանով տեղափոխվում էր այլ երկրներ:
Բեռան արժեքը կազմում է 13 մլրդ իրանական թուման (մոտ 12 մլն դոլար), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԻՌՆԱ գործակալությունը:

No comments: