Tuesday, August 2, 2011

Փալոնը մտահոգված է Կոնգրեսի՝ Արցախին օգնություն չհատկացնելու որոշմամբ

Tert.am. 2-8-2011- ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը երկուշաբթի նամակ է ուղարկել Կոնգրեսի ֆինանսական օժանդակության տրամադրման հարցերով հանձնաժողովի նախագահ Հարոլդ Ռոջերսին և Պետական, արտաքին օժանակության և համապատասխան ծրագրերի իրականացման համար պատասխանատու ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրանջերին՝ հայտնելով իր մտահոգությունները ենթահանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օնգություն և երկրի զարգացմանն ուղղված օժանդակություն չտրամադրելու վերաբերյալ։
«1998–ից ի վեր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Լեռնային Ղարաբաղին հատկացրել էֆինանսական միջոցներ՝ մարդասիրական և այլ ծրագրերի իրականացման համար։ Լեռնային Ղարաբաղին 2012 ֆինանսական տարում օգնություն չտրամադրելու վերաբերյալ որոշումը կոպիտ խախտում է հանձնաժողովի և դեմոկրատ, և հանրապետական ներկայացուցիչների կողմից»,– ասել է Փալոնը։

No comments: