Tuesday, August 2, 2011

«Ժամանակ». Հայաստանի կուսակցականները կհանդիպեն Պետքարտուղարության, Սպիտակ տան եւ Պենտագոնի պաշտոնյաների հետ

News.am. 2-8-2011- Թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, ով այս տարի հունիսին ավարտեց իր եռամյա առաքելությունը մեր երկրում, շարունակում է ակտիվորեն աշխատել ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի գրասենյակի (Armenia desk) հետ:
Թերթի տեղեկություններով, Յովանովիչի հորդորով ԱՄՆ Պետքարտուղարությունն աշնանը հայաստանյան մի քանի կուսակցությունների ղեկավարների եւ գործիչների հրավիրելու է Վաշինգտոն` ԱՄՆ Պետքարտուղարության, Սպիտակ տան Ազգային անվտանգության եւ Պենտագոնի պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Նրանցից ոմանք հնարավորություն կունենան նաեւ հանդես գալ բանախոսությամբ ամերիկյան տարբեր վերլուծական կենտրոններում:

No comments: