Tuesday, August 2, 2011

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետը քիմիական զենք է օգտագործել քրդերի դեմ

Tert.am. 2-8-2011- Թուրքիայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գլխավոր շտաբի պետի տեղակալ Նեջդեթ Օզելը ժամանակին քուրդ զինյալների դեմ օգտագործել է քիմիական զենք։ Այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը։
Քրդական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Նեջդեթ Օզելը, ով առաջիկայում նշանակվելու է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, 1999թ. մայիսի 11–ին գլխավորել է թուրքական բանակի՝ Քրդստանի ազատագրության բանակի (ARGK) զինյալների դեմ իրականացված գործողությունը, որի ժամանակ օգտագործվել էր քիմիական զենք, ինչի հետևանքով զոհվել էր 20 քուրդ զինյալ։
Այդ գործողության համար Նեջդեթ Օզելը քրդերի շրջանում ստացել է «քիմիական Նեջդեթ» մականունը։
Նշենք, որ նման մականուն էր ստացել նաև Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ազգական Ալի Հասան ալ-Մաջիդը, ով մահապատժի ենթարկվեց 2010թ.։ Ալ-Մաջիդը 1988թ. գլխավորել է «Ալ Անֆալ» գործողությունը, որի ընթացքում քիմիական զենք էր օգտագործել Իրանի սահմանի մոտ գտնվող Հալաբջա քաղաքի բնակիչների դեմ, ինչի հետևանքով զոհվել էր 5 հազար խաղաղ քուրդ բնակիչ: Այդ գործողությունից հետո նա ստացել էր «քիմիական Ալի» մականունը։

No comments: