Wednesday, August 3, 2011

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքել է «Էրեբունի» օդանավակայանի վարձակալման մասին հրապարակումը

News.am. 3-8-2011- Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքել է հայկական «Էրեբունի» օդանավակայանի վարձակալման մասին հրապարակումը:
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մամլո ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ԱՄՆ-ի կառավարությունը չունի «Էրեբունի» օդանավակայանի վարձակալման հետ կապված ծրագիր:
Նման տեղեկություններ էր տարածել «Հայկական Ժամանակ» թերթը, որի հաղորդած տվյալներով` ներկայումս բանակցություններ են տարվում «Էրեբունի» օդանավակայանը ռազմա-տրանսպորտային նպատակներով ամերիկյան կողմին վարձակալման տալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» օդանավակայանը օգտագործվում է ռազմական նպատակներով:

No comments: