Wednesday, August 3, 2011

«Հայկական ժամանակ». Սահակաշվիլին պետք է հերքում տա

Ռուսաստանի ջավախահայերը սպառնում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ հրահրել Ջավախքում, ինչպես նաև բոյկոտել 2012-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական, ապա նախագահական ընտրությունները: Այս մասին նշվում է «Ռուսաստանի ջավախահայերի սփյուռք» կազմակերպության երեկ տարածած հայտարարության մեջ, որով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զգուշացում է արվում առ այն, որ նման գործողություններ տեղի կունենան, եթե նա առաջիկայում հրապարակային հերքում չանի կամ պարզաբանումներ չտա օրերս արած այն հայտարության կապակցությամբ, թե Ադրբեջանի և Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս երկու երկրների թշնամին է: Սահակաշվիլին նաև ասել էր, թե Վրաստանն ու Ադրբեջանը պարտավոր են մեկմեկու սատարել:

No comments: