Friday, August 26, 2011

Իրանում լուրջ մեղադրանքներ են առաջադրել Թուրքիայի դեմ

News.am. 25-8-2011- Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մտերիմներից մեկն ու երկրի դատական համակարգի նախկին ղեկավար, այաթոլլա Մահմուդ Շահրուդին Թուրքիայի դեմ լուրջ մեղադրանքներ է առաջադրել, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Շահրուդին Թուրքիայում տիրող կրոնը որակել է որպես «ազատական իսլամ», եւ հայտարարել է, թե Արեւմուտքը ցանկանում է տարածաշրջանում «ազատական իսլամ» ներդնել «ճշմարիտ իսլամի» փոխարեն:
Շահրուդին ասել է, թե, տարածելով «ազատական իսլամը», Թուրքիան ցանկանում է օգուտ քաղել Մերձավոր Արեւելքում ընթացող պրոցեսներից: Ընդգծելով, որ Արեւմուտքը անհանգստացած է Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ կապեր հաստատելով, այաթոլլա Շահրուդին ասել է. «Ուստի Արեւմուտքը իսլամի նոր տեսակներ է ձեւավորում»:
Շահրուդին ասել է, թե Իրանը, հաղթահարելով իմպերիալիստական ուժերի արգելքները, իսկական օգնություն է ցուցաբերում պաղեստինցիներին:

No comments: