Friday, August 26, 2011

Գուլուզադե. Իրանի հակաադրբեջանական դիրքորոշումն ակնհայտ է

Panorama.am. 25-8-2011- «Իրանը շարունակում է վարել իր հին դիվանագիտությունը՝ փորձելով Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծել: Այս մասին «Բաքիլիլար.ազ» կայքի փոխանցմամբ ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Նրա համոզմամբ, Իրանը կրոնն օգտագործում է իր քաղաքական նպատակներին հասնելու համար ՝ փորձելով ընդլանել իր ազդեցությունը, իսկ Ադրբեջանը նրա համար համար թիվ մեկ նպատակն է: Գուլուզադեն պնդել է, որ Իրանն Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային նախագծերին չի մասնակցում, քանի որ Ադրբեջանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված:
Ըստ քաղաքագետի, ադրբեջանական իշխանությունները Արևմուտքի մոտ սիմպատիա առաջացնելու համար հանդես են գալիս Իրանից պաշտպանվողի դերում:
«Իրանի հակաադրբեջանական դիրքորոշումն ակնհայտ է, նա ցանկանում է Ադրբեջանին իր վերահսկողության տակ առնել»,- նշել է Գուլուզադեն:
Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է ռազմական դաշինք ստորագրեն, ինչին կհետևի կոնֆեդերացիայի ստեղծումը՝ համարելով, որ դա է հարցի լավագույն լուծումը:

No comments: