Friday, August 26, 2011

Իրաքը խիստ զգուշացում է արել Թուրքիային

News.am. 25-8-2011- Իրաքի ԱԳ նախարարությունը խիստ զգուշացում է արել Թուրքիային՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել սահմանի խախտումն ու ռազմական գործողություններն Իրաքի տարածքում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, Իրաքի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշվել է, որ Բաղդադում Թուրքիայի դեսպան Մուրադ Օզչելիքին բողոքի նոտա է հանձնվել՝ որտեղ խստորեն քննադատվում է Թուրքիայի ռազմական գործողությունները Իրաքի տարածքում։
Նշենք, որ օգոստոսի 17-ից սկսած Թուրքիայի հրետանին եւ օդուժը ռմբակոծության են ենթարկում Հյուսիասային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները։ Ռմբակոծության հետեւանքով մահացել են նաեւ 7 քաղաքացիական անձ։

No comments: