Tuesday, August 9, 2011

Մեդվեդևը Ալիևի հետ անկեղծորեն խոսում է ԼՂ խնդրի ապագայի մասին

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հանդիպմանը Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը քննարկում են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն ու միջազգային խնդիրները։
«Իհարկե, գլխավոր թեմաներից է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ես կցանկանայի հնարավորինս անկեղծ խոսել այն մասին, թե ինչ պետք է անել հետագայում, ինչպես են զարգանալու իրադարձությունները՝ հաշվի առնելով Կազանում տեղի ունեցած եռակողմ և նախորդ հանդիպումները»,– հանդիպմանն իր ադրբեջանցի գործընկերոջն ասել է Մեդվեդևը։

No comments: