News.am. 22-8-2011- Հայաստանում հուլիսին արձանագրվել է միջին աշխատավարձի առաջանցիկ աճ գների նկատմամբ: 2011թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն աճել է 6.7 տոկոսով, իսկ գները` 6.3 տոկոսով:Ճգնաժամային 2009-ից սկսած սա աշխատավարձի առաջանցիկ աճի առաջին դեպքն է, ինչը ենթադրում է նաեւ կենսամակարդակի աճ:
Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` միջին աշխատավարձը հուլիսին կազմում էր 120.8 հազար դրամ, որ ռեկորդ է Հայաստանի համար: Ոչ պետական հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմել է 147 հազար դրամ, իսկ պետական սեկտորում` 98 հազար դրամ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment