
Ինչպես հաղորդում է Akunq.net կայքը՝ վկայակոչելով «Ջումհյուրիեթ» պարբերականը՝ Զեյբեքը նաև ասել է, որ իր համար տարօրինակ է, որ Թուրքիայի բնակչության 20 տոկոսը քուրդ է, այնինչ PKK–ի կուսակցությունը ընտրություններում բնակչության 5 տոկոսի ձայն է ստացել։ «Այդժամ PKK –ն ինչպե՞ս կարող է քրդերի ներկայացուցիչը լինել: Կամ այդքան քուրդ չկա, կամ էլ ասվածն իրականությանը չի համապատասխանում»,– ասել է Զեյբեքը և հավելել, որ դա ցույց է տալիս, որ Թուրքիայում քրդական խնդիր չկա:
Զեյբեքը ընդգծել է, որ քրդական արմատներ ունեցող քաղաքացիների առջև բաց են բոլոր դռները, իսկ լուրջ խտրականություն Թուրքիայում կիրառվում է ալավիների (իսլամի շիա ուղղության ճյուղերից մեկի հետևորդներ, անվանումն առաջացել է Ալի խալիֆայի անունից: Ալավիները հիմնականում բնակվում են Սիրիայում և Հարավային Թուրքիայում։ Ալավիականությունն իր մեջ շիիզմի, քրիստոնեության և նախաքրիստոնեական հավատալիքների տարրեր է պարունակում)։
«Ալավի լինելու պատճառով որևէ մեկը չի կարող շատ վայրեր մուտք գործել: Ալավիներ նկատմամբ շատ լուրջ խտրականություններ են կիրառվում: Ներկայում Թուրքիայում ոչ մի ալաուի նահանգապետ չկա: Եթե ասեմ, որ 81 նահանգապետից 25-ը քուրդ է, ապա դա հնարավոր կլինի հաստատել: Թուրքիայում առկա է ալավիական և ոչ թե քրդական խնդիր»,–նշել է կուսակցության առաջնորդը։
No comments:
Post a Comment